Մարտի 17-21-ը Հայաստանի պաշտպանության գերատեսչության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայցելի ԱՄՆ: Այցի ընթացքում կստորագրվի ռազմական բնագավառում երկկողմ համագործակցության ծրագիր: Այդ ծրագիրը նախատեսում է համագործակցություն ավելի ընդլայնված շրջանակներում, որն հնարավոր է դարձել ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ուժի կասեցման արդյունքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: