«Մեզ մոտ կան հավաստի աղբյուրներ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Տիգրան տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Սուքիասյանը լքել են Հայաստանը չունենալով համապատասխան փաստաթղթեր, եւ ստանալով նրանց այլ երկրում ետ են վերադարձել», – հայտարարել է Երեւանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամանյանը: Նրա խոսքերով, դա միայն օպերատիվ տեղեկատվություն է, եւ դեռ չկան ապացույցներ: «Երբ կլինեն ապացույցներ, այն ժամանակ էլ քրեական գործ կհարուցվի», – նշել է Թամանյանը: