AM
20 Նոյեմբեր 2009 - 11:44 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկխոսություն հաստատման փորձ է

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Մյունխենում` երկխոսություն հաստատելու եւս մեկ փորձ է: Այդ մասինՀՀ խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Օրինած Երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքերով, այդ հանդիպումը կողմերի դիրքորոշման մերձեցման փորձ է, ինչը կարող է ամրապնդել մինչեւ հիմա հասած պայմանավորվածությունները: «Նրանք ներառում են իրենց մեջ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը», – ընդգծել է Մարգարյանը: