Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 20-րդ տարելիցի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ «ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) այսօր հայտնեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների նվագախմբի ստեղծման մասին:
«Այն ինչմենք ստեղծելենք, պարզապես նվագախումբ չէ, քանի որ այսերիտասարդ երաժիշտների առաքելությունը վեր է երաժշտություն նվագելու շրջանակներից: Մենք այժմ ունենք 23 հանուն երեխաների իրավունքների քարոզող երիտասարդներ, որոնք իրենց ոգեշնչող կատարումներով ոտքի կկանգնեն Հայաստանի երեխաների իրավունքների պաշտպանության համար եւ կկրթեն համայնքներին հանուն երեխաների ներդրումներ կատարելու կար-որության մասին», նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տկն Լեյլի Մոշիրին` դիմելով բարձրաստիճան պաշտոնյաներին եւ դիվանագիտական անձանց, որոնք միացել էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «ԱրմենՏել» ընկերության կողմից իրականացվող Կոնվենցիայի տարելիցին:
«Նվագախմբի ստեղծումը բազմաթիվ շնորհալի երեխաների հնարավորություն կտա վաղ հասակից զարգացնել – կատարելագործել իրենց տաղանդը, եւ ով գիտի, միգուցե հետագայում դառնալ երաժշտական արվեստի կարկառուն ներկայացուցիչ: Դրանից բացի, երիտասարդ հեռանկարային երաժիշտները կկարողան մասնագիտական մակարադակով զբաղվել սիրած գործով առանց լքելու հայրենիքը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաներինվագախումբըեզակի ծրագիր է: Դրանպատակնէերաժշտական գործիքներով նվագել երեխաների իրավունքների մասին եւ երեխաների իրավունքների վերաբերյալ կարեւորագույն ուղերձները հաղորդել երաժշտության ոգեշնչող լեզվով: «Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը կհամաձայնի, որ աշխարհը ձանձրալի կլիներ առանց երկու բաների` երեխաների եւ երաժշտության», նշեց նվագախմբի 22 տարեկան դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի հեռահաղորդակցությանոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի ֆինանսական աջակցությամբ – Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի, Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի եւ ՀՀ Մշակույթի նախարարության համատեղ ջանքերով ստեղծված երեխաների առաջին նվագախումբը Հայաստանում նույնպես բարեգործական առաքելություն կունենա – կաջակցի ՅՈՒՆԻՍԵՖ-ին հայ մանուկների համար ռեսուրսների մոբիլիզացման հարցում: