AM
20 Նոյեմբեր 2009 - 15:58 AMT

«Ագոյի» խումբը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Նոյեմբերի 20-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդինախարարների կոմիտեիմոնիտորինգիԱգոյիխմբին` դեսպան Ստելիան Սոյանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց այցի կարեւորությունը` Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին ծանոթանալու տեսանկյունից:

Նախարար Նալբանդանը նշեց ԵԽ-ին Հայաստանի անդամակցության նշանակությունը տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու, կազմակերպության ընդհանուր օրակարգին նպաստելու եւ ԵԽ տարբեր կառույցների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու հարցում:

Զրուցակիցները մտքերփոխանակեցինհայ-թուրքական հարաբերությունների շուրջ: Ագոյի խումբը ողջունեց հայ-թուրքական հարբերությունների նորմալացման գործընթացը եւ ԵԽ պատրաստակամությունը հայտնեց սատարելու գործընթացին: Հյուրերի խնդրանքովնախարարՆալբանդյանը ներկայացրեցարցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: