Այսօր Աշգաբադում ավարտվել է TRASECA-ի մասնակից-երկրների աշխատանքային խմբերի հանդիպումը: 14 մասնակից-պետությունների ներկայացուցիչները քննարկել եւ հաստատել են մի շարք նախագծեր: Հաստատված փաստաթղթերի թվին չի պատկանում «Հարավային Կովկասի ավտոմայրուղիների վերականգնում» նախագիծը, քանի որ այն պետք է համաձայնեցվի այդ տարածաշրջանի պետությունների միջեւ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: