Այսօր Լեռնային Ղարաբաղի հասարակությունը նշել է ադրբեջանական Սումգաիթ քաղաքում իրագործված հայերի ջարդի 14-երորդ տարելիցը: Անմեղ զոհերի հիշատակը Ստեփանակերտի Հուշահամալիրում հարգել է Ղարաբաղի բարձրաստիճան ղեկավարությունը, ինչպես նաեւ պատգամավորներ, հոգեւոր դասի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ: Սումգաիթյան ողբերգության զոհերի հիշատակին մատուցվել է սգո պատարագ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: