AM
28 February 2002 - 14:56 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ

Այսօր Երեւան կժամանի ամերիկյան ռազմական փորձագետների մի խումբ, որի կազմում ընդգրկված են Պենտագոնի եւ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ: Ինչպես հայտնի է դարձել «Արմինֆո» գործակալությանը հավաստի աղբյուրներից, փորձագետները Երեւան կժամանեն Բաքվում եւ Թբիլիսիյում բանակցությունների ավարտից հետո: Ինչպես սպասվում է, ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները բանակցություններ կվարեն Հայաստանի Պաշտպանության նախարարության հետ երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ: Մասնավորապես, կքննարկվեն մարտին նախատեսվող Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի նախապատրաստմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ 2002 թվականի Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական համագործակցության ծրագրի բովանդակությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: