AM
20 June 2003 - 18:16 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՇՈՒՐՋ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը խորհրդարանի շրջանակներում կարող են համագործակցել համազգային հարցերի լուծման շուրջ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նման համագործակցությունը հնարավոր է, մասնավորապես, արտաքին քաղաքականության հարցերում, ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ սփյուռքի հետ հարաբերությունները: Ընդ որում, նշել է նախագահը, անհրաժեշտ է տարբերել հարցերը, որոնց համար իշխանության մարմինները անմիջական պատասխանատվություն են կրում, եւ, հետեւաբար, ընդդիմադիր ուժերը չեն կարող որպես նախաձեռնող հանդես գալ տվյալ հարցերում: «Համենայն դեպս, ընդդիմությունն իր նշանակությունն ունի պետության կյանքում, քանզի մշտապես վերլուծում եւ քննադատում է կառավարության թերությունները, խթանում է իշխանության ղեկավար մարմիններին ավելի արդյունավետ աշխատելու ուղղությամբ»,- գտնում է Ռ. Քոչարյանը: