Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ալմաթի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Սպասվում է, որ համաժողովի շրջանակներում կքննարկվեն պետությունների ղեկավարների նախկին որոշումների կատարման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ համատեղ համագործակցության զարգացման հեռանկարները: Նախատեսվում են Հայաստանի նախագահի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի, Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի, Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարնաձեի հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: