Նոյեմբերի 22-ին Կալկաթայում տեղի ունեցավ վերանորոգված «Հայկական ակումբի» հանդիսավոր բացումը: Հայկական եկեղեցում սուրբ Պատարագից հետո հայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են ակումբի բացման արարողությանը:
«Պնդումներն այն մասին, որ Հնդկաստանում հայ համայնքը կորցրել է իր կենսունակությունը` սխալ են: Այդ պնդումների հեղինակները մեր գործունեությունը գնահատելով, համոզված եմ` փոխելու են իրենց կարծիքը: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ գործում ենք սուրբ Էջմիածնի օրհնությամբ», – բացման արարողության ժամանակ նշել է Հնդկաստանի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ հայր Խորեն Հովհաննիսյանը: