AM
24 Նոյեմբեր 2009 - 16:41 AMT

Արմեն Մարտիրոսյան. «Հայաստանն ու Թուրքիան տարբեր կերպ կարող են ընկալել վավերացման «խելամիտ ժամկետներ»

«Մենք դրական ենք գնահատում Մոսկվայում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի 34-րդ պլենար նիստի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի պառլամենտի խոսնակի հետ», – Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը :

Պատգամավորի խոսքերի համաձայն, «Ժառանգություն» կուսակցության համար անընդունելի է ներկա տեսքով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման մասին յուրաքանչյուր բանակցություն, քանի որ դրանցում տեղ են գտել թուրքական կողմի նախապայմանները: Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ հասկանալի չէ նաեւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի «խելամիտ ժամկետների» մասին արտահայտությունը, որն ասել է Մոսկվայում թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Այդ արտահայտությունը կողմերը տարբեր կերպ կարող են ընկալել: