Այսօր Վիեննայում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես նշել է, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ավարտից հետո, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, միջազգային միջնորդները հետաքրքրվել են պաշտոնական Երեւանի տեսակետներով` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը առնչվող մի շարք մոտեցումների վերաբերյալ: Իրենք համանախագահները հրաժարվել են մեկնաբանել հանդիպման արդյունքները, նշելով միայն, որ այն շատ օգտակար էր եւ կարեւոր նշանակություն ուներ: Ընդ որում ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի կարեւոր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հանդիպման մասնակիցների խոսքերով, շատ բան պետք է պարզվի մարտին կայանալիք հակամարտության տարածաշրջան համանախագահների առաջիկա այցի ընթացքում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: