«Յուրաքանչուր երկրում կանայք ընտանիքի հիմքն են հանդիսանում: Եկեք այս միջազգային օրը եւս մեկ անգամ դրսեւորենք մեր անսասանությունը կանանց իրավունքների պաշտպանության հարցում եւ նոր պայքարի մեթոդներ գտնենք այդ բռնության դեմ», – իր ուղերձում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:
Այսօր Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը: Այդ իրադարձության կապակցությամբ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ՀՀ աշխատանքի նախարարության ընտանիքի հարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ներկայացրել է տվյալ ոլորտու խնդիրները եւ նվաճումները:
«Տվյալ ծրագրի շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: Հայաստանի ԶԼՄ-ների եւ մարզերի բնակիչների համար կցուցադրվեն սոցիալական տեսահոլովակներ եւ ֆիլմեր, կանցկացվեն կլոր սեղաններ եւ սեմինարներ», – նշել է ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան:
Ծրագրի շրջանակներում հատուկ ուշադրություն կհատկացվի գենդերային բռնությունների այնպիսի ասպեկտներին, ինչպիսիք են թրաֆիքինգը, ՄԻԱՎ եւ ԴԻԱՀ-ը եւ այլն: