AM
25 Նոյեմբեր 2009 - 13:01 AMT

Հայաստանն Աստանայից հավասարակշռված դիրքորոշում է ակնկալում Ղարաբաղի վերաբերյալ

ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հայաստանը հույս ունի, որ կազմակերպությունում Ղազախստանի նախագահության շրջանակներում ղարաբաղյան հարցում այդ երկիրը հավասարակշռված դիրքորոշմամբ է հանդես գալու: Այդ մասին այսօր Երեւանում, ելույթ ունենալով «Ղազախստանի նախագահությունը ԵԱՀԿ-ում` հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսին, լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳՆ Եվրոպայի հարցերով ԵԱՀԿ բաժնի ներկայացուցիչ Վիկտոր Բիյուգովը:

«Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը` որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմ: Մենք նաեւ հույս ունենք ամրապնդելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը Ղազախստանի նախագահության շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը: