AM
25 November 2009 - 13:30 AMT

«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը բացվել է ՆՓԱԿ-ում

Երեւանի Նոր փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է «Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսը:

«Ինչպիսի՞ն է ձեռագրի դերը համակարգչի դարում… Ի՞նչ կտա մեզ ինքը` տառն այն դեպքում, երբ մենք կարդում ենք օտար լեզվով` չիմանալով այդ այբուբենը… Այդ դեպքում մնում են միայն այս կամ այն տառից ստացված զգացողություններն ու էսթետիկական ընկալումը…»,- նշում է ցուցահանդեսի կազմակերպիչ Արփի Հակոբյանը:

«Կալլիգրաֆֆիտի» ցուցահանդեսի ցուցադրության մեջ մտել են զանազան երկրների նկարիչների աշխատանքներ: Ցուցադրվում են նաեւ լուսանկարներ, որոնք արձանագրել են «կալլիգրաֆֆիտիի» զանազան օրինակներ: