Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանը կրկին, որպես Թուրքիային Եվրամիություն ընդունելու նախապայմաններից մեկը, կքննարկի պաշտոնակն Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Մեկնաբանելով այս հաղորդագրությունը Բաքվի «Զերկալո» թերթում` կառավարական կոալիցիայի մեջ մտնող «Անա Վեթեն» կուսակցության նախագահի տեղակալ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Բյուլենթ Աքարջալին ընդգծել է, որ նման բանաձեւ առանձին կետով օրակարգի մեջ չի ընդգրկվել: Միեւնույն ժամանակ, թուրք խորհրդարանականին հայտնի է, որ Եվրախորհրդարանում մի փաստաթուղթ է մշակվում, որի մեջ «կա կետ Հայոց ցեղասպանության վերաբերյալ»: Աքաջարլին չի բացառել այն հնարավորությունը, որ փորձ կարվի ընդունել փաստաթուղթը այդ ձեւակերպմամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: