«Հայագիտական բաժնի դասագրքերը, մասնավորապես հայոց լեզվի եւ գրականության, հայ ժողովրդի պատմության ունեն բազմաթիվ բացթողումներ», – հայտարարել է նոյեմբերի 25-ն կայացած մամլո ասուլիսում Հայաստանի կրթության նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:
«Հայաստանում չկան համապատասխան փորձագետներ եւ ուսուցիչներ, որոնք պատրաստ կլինեին զբաղվել դասագրքերի ստեղծման հարցերով: Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս դասագրքերի թերությունները, մասնավորապես, նրանց ընկալման բարդությունները», – հայտարարել է տ-ն Հարությունյանը:
Նրա խոսքերով, ամենից շատ բողոքներ նրանք ստանում են հայոց պատմության գրքերի վերաբերյալ:
Նա նաեւ նշել է, որ. «Դասագրքերում կան լուրջ անհամապատասխանություններ եւ սխալներ: Դա վկայում է այն մասին, որ դասագրքերի ստեղծման մեխանիզմները Հայաստանում արմատական փոփոխություններ են պահանջում»:
1-12 դասարաններում ուսանող աշակերտների համար գործում են 140 անուն դասագիրք: Համաձայն ծրագրի դասագրքերը պետք է փոխվեն 4 տարի մեկ անգամ: Մեկ դասագրքի ինքնարժեքը կազմում է շուրջ 1500-1600 դրամ: