AM
25 Նոյեմբեր 2009 - 14:34 AMT

Հայ-թուրքական Արձանագրությունների դեմ հերթական բողոքի ցույցը կկայանա Արմավիրում

Նոյեմբերի 28-ին` ժամը 15:30, Արմավիր քաղաքի Մշակույթի տան հարակից տարածքում հայ-թուրքական Արձանագրությունների եւ Մադրիդյան սկզբունքների դեմ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի կողմից կազմակերպված բողոքի ցույց տեղի կունենա:

Ցույցին կմասնակցեն նաեւ Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ անդամներ եւ Աժ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: