Ժամանակն է, որպեսզի հայկական դիվանագիտությունը ոչ միայն համարժեք արձագանք տա Ադրբեջանի նախագահի ռազմամոլ հայտարարություններին, այլեւ ձեռնարկի համապատասխան քայլեր այդ ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը :
«Երբնախագահների մինչմյունխենյան հանդիպման ժամանակ ես լսեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, մոտս այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ հանդիպում այլեւս չի լինի եւ հայկական կողմը այդ հանդիպումն անիմաստ կհամարի: Ալիեւի հայտարարությունը զարմանք եւ զայրույթ էր առաջացրել ոչ միայն հայկական կողմի մոտ, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ», – ասաց փորձագետը:
Ըստ նրա, ուժի կիրառման մասին ռազմամոլ հայտարարություններն ու արտահայտությունները «Բաքվի ոճն է»: «Արդեն ժամանակն է, որ Երեւանը ցույց տա, որ կարող է ստիպել Ադրբեջանին հարգանքով վերաբերվել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին: Մինչեւ մյունխենյան հանդիպումը եւ հետո ես զգացել եմ հայկական կողմի այդպիսի տրամադրվածությունը», – նկատեց Կարեն Բեքարյանը:
Փորձագետի հաղորդմամբ, Հայաստանը միջազգային հանրությանը կարող է բացատրել, որ նա deadline դնի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների համար: «Իլհամ Ալիեւը կարող է հասցնել այն բանին, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ ոչ միայն այդ»:






