AM
25 November 2009 - 15:45 AMT

Շուշիի վերականգման համար արդեն հավաքվել է 113.290.058 դրամ

ԼՂՀ-ում շարունակվում է դրամահավաքը, որը ուղղված է Շուշիի վերականգմանը: Համաձայն տվյալներին, որոնք ստացված են Ազգային դրամահավաքի հանրապետական շտաբից, ԼՂՀ-ի կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից համապատասխան բանկային հաշվին արդեն փոխանցվել է 4 մլն 70 հազար 216 դրամ: Ընդհանուր գումարը կազմում է 113.290.058 դրամ:

Ազգային դրամահավաքի հանրապետական շտաբը կոչ է անում Ղարաբաղի բնակիչներին ակտիվ մասնակցել դրամահավաքին եւ ունենալ իրենց ավանդը ԼՂՀ-ի շինարարական ծրագրերի մեջ: