Եվրոպայի, Իրանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարբեր համալսարանների մարդասիրական իրավունքի երիտասարդ հետազոտողները նոյեմբերի 26-ն հավաքվել էին Ռուս-Հայկական Սլավոնական համալսարանում երկօրյա «Միջազգային մարդասիրական իրավունքի երրորդ միջազգային գիտաժողովին» մասնակցելու համար:
Գիտաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման պատասխանատվությունը. ժամանակակից մարտահրավերներ եւ դրանց լուծելու հնարավորությունները»:
Գիտաժողովը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 27-ը: