Այսօր սկսվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային պաշտոնական այցը Ավստրիա: Ինչպես տեղեկացրել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կստորագրվեն երկու միջկառավարական համաձայնագրեր` «Եկամուտների եւ ունեցվածքի կրկնակի հարկադրման բացառման», ինչպես նաեւ «Օդային հաղորդակցությունների» վերաբերյալ: Վենայում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի իր ավստրացի գործընկեր Թոմաս Քլեսթիլին, դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսսելին, Ազգային Խորհրդի նախագահ Հայնց Ֆիշերին եւ տնտեսական պալատի նախագահ Կ. Լայթլիին: ՀՀ նախագահը կհանդիպի նաեւ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, Շիլլերպաց հրապարակում ծաղկեպսակ կդնի Ֆրանց Վերֆելի հուշարձանին: Փետրվարի 27-ին Վենայում սպասվում է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: