Այսօր Սանկտ -Պետերբուրգում իր աշխատանքը կսկսի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերժ Սարգսյանը: Սպասվում է, որ Սանկտ-Պետերբուրգ կժամանեն նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Ադրբեջանի, Մոլդովայի պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ ` Թաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները: Հերթական նիստում կնշվի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ստեղծման 10-ամյակը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: