AM
27 November 2009 - 13:22 AMT

Շվեդիայում Հայոց ցեղասպանության մասին նոր տեղեկատվական կայք է բացվել

Armenica.org-ը Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միության աջակցությամբ շվեդերենով գործադրել է Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր տեղեկատվական կայք (http://www.folkmordet1915.se): Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Շվեդիայի Հայկական ընկերակցությունների միությունից:

Կայքի ստեղծման հիմնական նպատակը 1915թ. Հայոց ցեղասպանության մասին շվեդերի տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է: Կայքը նաեւ տեղեկատվության աղբյուր է, քանի որ հետազոտություններ է պարունակում XX դարի առաջին ցեղասպանության մասին: Նման կայքի բացակայությունը Հայոց ցեղասպանության ժխտման շահագործման համար առիթ էր տալիս եւ մոլորեցնում Շվեդիայի հասարակայնությանը: