AM
28 November 2009 - 08:51 AMT

Հայաստան. Նուբարաշենի բանտից երկու բանտարկյալ է փախել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերվել է, որ նույն հիմնարկում պատիժ կրող, ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը քրեակատարողական հիմնարկից դիմել են փախուստի: Այդ մասին հաղորդել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը: Ըստ նրա, այդ փաստով հարուցվել է քրեական գործ: «Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ»,-ասել է նա: