ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտգործնախարար Ժայմե Գամայի այցը Հարավ-կովկասյան տարածաշրջան կսկսվի ոչ թե մարտի 25-ին, ինչպես նախօրոք տեղեկացվել էր, այլ մարտի 4-ին: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից: Այցի ընթացքում, ինչպես հայտնի է, կքննարկվեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման վերաբերյալ հարցեր:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: