AM
28 Նոյեմբեր 2009 - 14:17 AMT

Լեհաստանը Ռուսաստանին թշնամական երկիր չի համարում

Լեհաստանը Ռուսաստանին որպես թշնամական երկիր չի դիտարկում: Այդ մասին այսօր Երեւանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը:

«Ոչ ես, ոչ էլ լեհ քաղաքական գործիչներից որեւէ մեկը ՌԴ-ին` որպես պոտենցիալ ագրեսորի մատնացույց չի արել»,- ընդգծեց լեհ նախարարը:

Նրա խոսքով, Լեհաստանը` որպես ՆԱՏՕ-ի անդամ, պաշտպանության ծրագրի է տնօրինում: «Այդ ծրագիրը ներկայումս ակտիվացվում է եւ այն գործիքներից մեկն է, որից օգտվում է Հյուսիսատլանտյան Դաշինքը»,- ասաց Բոգդան Կլիխը: