AM
28 Նոյեմբեր 2009 - 14:46 AMT

Լեհաստանը ուշադրությամբ հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը

Լեհաստանը ուշադիր հետեւում է հայ-թուրքական երկխոսությանը: Այս մասին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասաց Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը : «Մենք գտնում ենք, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացումը կօգնի Հարավային Կովկասում բախումնային իրավիճակների լուծմանը», – ասել է լեհ նախարարը:

Նրա խոսքերի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությանը: «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անցկացվող խորհրդակցությունները երկու կողմերի շահերից են բխում: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան միությունը նվաճողական միություն չէ: Այն պաշտպանական համաձայնագիր է» – նշել է Բոգդան Կլիխը: