AM
29 November 2009 - 11:43 AMT

«Բազմազգ Վրաստանը» նշում է իր 10-ամյա հոբելյանը

«Բազմազգ Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունը նշում է իր 10-ամյա հոբելյանը: ««Բազմազգ Վրաստանը» միավորում է Վրաստանում բնակվող բոլոր էթնիկական, կրոնական եւ լեզվական խմբերի ներկայացուցիչներին:

«Բազմազգ Վրաստանը» հանդիսանում է Եվրամիության գործընկերային կազմակերպություն: Այդ հոբելյանի կապակցությամբ, Թբիլիսիում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, որոնցին կմասնակցեն տարբեր միջազգային եւ տեղի ոչ կառավարական կազմակերպություններ, կառավարական կազմակերպություններ դեսպանատների ներկայացուցիչներ, հաղորդում է Civil.ge-ն: