Երեւանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ պաշտոնական առեւտրի արդյունքում անարդարացիորեն օգտվում են միջնորդ երկրները, որոնց անցնում է փաստացի ապրանքաշրջանառության եկամուտների ոչ քիչ մասը: Ադրբեջանի կողմից շարունակվող Հայաստանի տրանսպորտային շրջափակման եւ փոխադարձ առեւտրում գոյություն ուեցող արգելքի պատճառով երկու երկրներն էլ ամեն տարի կորցնում են մինչեւ 400 միլիոն դոլար, նկատել է նա` ավելացնելով, որ ՀԲ փորձագետների հաշվարկով, սահմանների բացման արդյունքում 30 տոկոսով կնվազեն Հայաստանի տրանսպորտային ծախսերը եւ 10 տոկոսով կավելանան արտահանման ծավալները Ադրբեջանում:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: