Հայաստանի Սահմանադրական դատարանն առայժմ չի կողմնորոշվել հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ նիստի ամսաթվի հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը մի քանի օր ունի, որպեսզի վերջնականապես նշանակի նիստի օրը:
ՍԴ կանոնադրության համաձայն, ներկայացված փաստաթղթերի համապատասխանության մասին լսումների նիստը պետք է նշանակվի ոչ ուշ, քան այդ փաստաթղթերը ներկայացնելուց 20 օր անց:






