AM
23 February 2002 - 15:50 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼՂՀ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

Երեկ Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԱՄՆ Սենատի Արտաքին գործառնությունների կոմիտեի քարտուղար Փոլ Գրոուվի հետ, որը գտնվում է Ղարաբաղում այդտեղ ստեղծված իրավիճակին եւ մարդասիրական ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է Փոլ Գրոուվին սոցիալական, ուսումնական եւ մշակույթի ոլորտներում գործերի իրավիճակին, ընդգծելով, որ հանրապետության չճանաչված լինելը թույլ չի տալիս ստանալ միջազգային վարկեր: Կոնգրեսի ներկայացուցիչը խոստացավ ամերիկյան օրենսդիրներին ներկայացնել մարդասիրական ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ԱՄՆ կառավարության կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: