AM
22 February 2002 - 16:41 AMT

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՈՂՋՈՒՆՈՒՈՄ Է ՏՐԱՍԵԿԱՅԻ ՆՈՐ ՔԱՐՏԵԶԸ

Գործարարության զարգացման հայ-թուրքական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ողջունում է ՏՐԱՍԵԿԱՅԻ նոր քարտեզը, որը ընդգրկում է թուրքական նավահանգիստներ, երկաթուղային ճանապարհներ եւ արեւելքից արեւմուտք ձգվող այլ կոմունիկացիաներ: Ինչպես նշել են կոմիտեի համանախագահները, նրանց կողմից մշակվել է Հայաստանի եւ Թուրքիայի տարածքով բեռնափոխադրումների իրականացման համատեղ ռաազմավարություն: Այդ նախագծի իրականացման գործում կարեւոր տեղ է հատկացվում Գյումրի-Ղարս երկաթուղու գործարկմանը: Փաստաթղթում ասվում է նաեւ, որ այժմ բանակցությունները կոմիտեի եւ Թուրքիայի երկաթուղային գերատեսչության միջեւ այդ հարցի շուրջ շարունակվում են:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: