AM
2 December 2009 - 16:34 AMT

ԵՀՀ նպատակ ունի զարգացնելու հայկական համայնքների գործունեությունը Եվրոպայում

Դեկտեմբերի 12-ին Քյոլնում տեղի կունենա «Եվրոպայի հայերի համագումարի» (Assembly of Armenians of Europe – AAE) ընդհանուր ժողովը: Կազմակերպությունն արդեն մի քանի տարի իր ուժերն ուղղում է ԼՂՀ անկախության եւ Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու գործընթացին: Բացի այդ, ԵՀՀ-ն իր խնդիրն է համարում Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Վերջին մեկ տարում կազմակերպության նախաձեռնող խումբը սկսել է Եվրոպայի հայկական համայնքների գործունեության զարգացման ուղղությամբ նախագծեր մշակել: