AM
3 Դեկտեմբեր 2009 - 09:09 AMT

ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալն եղել է Հայաստանի խաղաղապահ գումարտակում

ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերը, որըայցով գտնվում է Երեւանում, այցելել էՀայաստանի խաղաղապահ գումարտակ, որտեղ ծանոթացել է ՀՀ խաղաղապահ ուժերի կառուցվածքին ու գործունեությանը: «Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց այցելել խաղաղապահ գումարտակ: Հայաստանը մասնակցում է Իրաքի ու Կոսովոյի խաղաղապահ գործողություններին, եւ մենք անհամբեր սպասում ենք երբ է միանալու հայ խաղաղապահ զորակազմը Աֆղանստանի գործողություններին»,-ասել է նա:

Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալի, Հայաստանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ նրա ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ամրապնդում է այդ գործընկերությունը: