«Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ բեյրութահայ բարերարներ տեր եւ տիկին Կազանչյանների աջակցությամբ մայրաքաղաքի 10 դպրոց ու նույնքան մանկապարտեզ առաջիկա օրերին նվեր կստանան 20 իոնիկա:
Այդ առիթով դեկտեմբերի 2-ին բարերարներին ընդունել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել բարերարներին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ավելի կարեւոր է ոչ թե նվիրատվության քանակը, այլ վերաբերմունքն ու սրտացավությունը:
Իր հերթին Սարգիս Կազանչյանն իր երախտագիտությունն է հայտնել «Փյունիկ» հիմնադրամի ղեկավարին եւ Գագիկ Բեգլարյանին՝ մայրաքաղաքի ուսումնական հաստատություններին աջակցելու հնարավորություն ընձեռելու համար: