Դեկտեմբերի 4-5-ըԵրեւանի Վ. Բրյուսովի անվանպետականլեզվաբանական համալսարանը «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի հայկական մասնաճյուղի հետ համատեղ Ա. Գրիբոյեդովի անվան պատմամշակութային միության աջակցությամբ կազմակերպում է «Գրիբոյեդովյան ընթերցումներ» խորագրով հերթական եւ երկրորդ միջազգային գիտաժողովը հետ-յալ թեմատիկայով`
*Գրիբոյեդովյան ավանդույթները եւ Ռուսաստանի արեւելյան քաղաքականությունը
*Գրիբոյեդովի ֆենոմենը 21-րդ դարի մշակութային-քաղաքակրթական հայեցակարգում
Գիտաժողովին մասնակցում են հայտնի գիտնականներեւ գրականագետներՀայաստանից եւՌուսաստանից` Վ. Իգրունով – Հումանիտար եւ քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի տնօրեն; Ա. Կրիլով – ՌԴ Համաշխարհային տնտեսագիտության – միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջավոր մասնագետ; Ս. Վերմիշեւա – հայտնի հրապարակախոս, բանաստեղծ, գիտնական եւ հասարակական գործիչ, ԽՍՀՄ եւ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, Ռուսաստանի հայերի միության ստեղծագործական կենտրոնի տնօրեն: Հրավիրյալների ցանկում են ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ Բելոռուսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանները, Կրթության եւ գիտության նախարարը, Մշակույթի նախարարը, Գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ եւ այլ պատվավոր հյուրեր: