AM
3 Դեկտեմբեր 2009 - 13:36 AMT

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայ-թուրքական Արձանագրությունների շուտափույթ վավերացման հույս ունի

Աթենք կատարած այցի շրջանակներում Հայաստանիարգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավորքարտուղարՄարկ Պերենդե Բրիշամբոյի հետ:Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվողհարցեր, մտքեր փոխանակեցինկազմակերպությանբարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:

ԵԱՀԿ գլխավորքարտուղարի խնդրանքովՀայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները:

Տարածաշրջանային հարցերիքննարկմանժամանակ անդրադարձ արվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունը հայտնեց այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: