«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը այն երկրների թվում է, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի Հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիան», – ասել է ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպած հաշմանդամ մարդկանց ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի բացմանը ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՅՈիՆԻՍԵՖ ծրագրի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
Ցուցահանդեսը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Ձեմմա Բաղդասարյանը, «Փյունիկ» հասարակական կազմակերպության Հակոբ Աբրահամյանը, եւ գործերի հեղինակները:
Ջեմմա Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հաշմանդամ մարդիկ ունեն շատ խնդիրներ, սակայն ամենակարեւորն դա աշխատանքն է: «Գործատուներից շատերը փոխում են իրենց կարծիքները տվյալ խնդրի վերաբերյալ, սակայն այս խնդրի լուծման համար տարիներ կպահանջվեն: Սակայն, մենք պետք է օգնենք հաշմանդամներին այդ հարցում: Սա է մեր գլխավոր նպատակը», – ասել է նա: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում գրանցված է 177 հազար հաշմանդամ: Սակայն, աշխատունակ հաշմանդամներից ընդամենը 8-9% ապահովված են աշխատանքով: