AM
3 Դեկտեմբեր 2009 - 14:53 AMT

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի ԱԳՆ ղեկավարները քննարկեցին երկկողմանի հարաբերությունները

Աթենքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Բելառուսի նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման հարցերը, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Աթենքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ՀՅԴ Հունաստանի կոմիտեի ղեկավարների հետ: Էդվարդ Նալբանդյանը նրանց ներկայացրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ հայ-թուրքական երկխոսությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: