AM
3 Դեկտեմբեր 2009 - 15:01 AMT

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայաստանը չպետք է վստահի օտար պետությունների խոստումներին»

Հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների ապագան կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի (ACNIS) տնօրեն Ռիչճարդ Կիրակոսյանը: Նրա խոսքերի համաձայն, ո’չ ԱՄՆ, ո’չ Եվրոպան չեն կարող ազդել այդ գործոնի վրա: «Հայաստանը չպետք է վստահի օտար պետությունների խոստումներին», – նշել է Ռիչարդ Կիրակոսյանը: