AM
3 December 2009 - 16:50 AMT

Արտաշես Գեղամյանը ներկայացրեց իր «Հայացք ապագային» գիրքը

Դեկտեմբերի 3-ին Մարիոթ հյուրանոցում կայացավ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի «Հայացք ապագային» գրքի շնորհանդեսը` նվիրված հեղինակի 60-ամյակին:

Գիրքը ներառում է 2008թ. հունվարից 2009թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Միջոցառմանւ ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ եւ մշակույթի գործիչներ: