AM
4 December 2009 - 10:55 AMT

Այն մասին տեղեկատվությունը, որ թուրքերը գնալով ավելի շատ են ցանկանում Հայաստանում բնակարաններ ձեռք բերել` չի համապատասխանում իրականությանը

Վերջերս հայ տպագիր մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ աճում է թուրքերի քանակը, որոնք ցանկանում են անշարժ գույ ձեռք բերել Հայաստանում: Սակայն, PanARMENIAN.Net-ի թղթակցին առաջատար անշարժ գույքի գործակալություններում հաջողվեց պարզել, որ տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես, «Կասկադ ռիելթի» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Ավագյանի խոսքերով. «մեր ընկերությունում դեռ չի նկատվել թուրք քաղաքացիների կողմից բնակարաններ ձեռք բերելու կամ վարձելու հետաքրքրություն»: Նմանատիպ պատասխան տվել է նաեւ «Ակցերն» ընկերության տեղեկատվական բաժնի աշխատակից Գայանե Կարապետյանը եւ «Կենտրոն» ընկերության քարտուղար-հաշվապահ Լիլիթ Գալստյանը: