AM
5 Դեկտեմբեր 2009 - 13:32 AMT

Հայաստանն ու ԱՄԷ հուշագիր են ստորագրել թրաֆիկինգի դեմ պայքարում համագործակցելու մասին

Երեւանում ստորագրվել է փոխհամաձայնության եւ համագործակցության հուշագիր` Արաբական Միացյալ Էմիրությունների թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի խորհրդի միջեւ:

Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ արաբական կողմից` ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշը:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուիլիսին ԱՄԷ ԱԳ ղեկավարը նշեց այդ փաստաթղթի կարեւորությունը: «Ես ԱՄԷ-ում ղեկավարում եմ թրաֆիկինգի դեմ պայքարի հանձնաժողովը: Մեր երկիրը լրջորեն է վերաբերվում այդ խնդրին, որի հետ բախվում է աշխարհի ավելի քան 100 երկիր», – ասաց Անվար Գարգաշը: Նա հայտնեց, որ թրաֆիկինգի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄԷ-ն ընդունել է համապատասխան ազգային ռազմավարական հայեցակարգ: