AM
20 February 2002 - 18:48 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՇՈՒԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԷԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԻ ՀԵՏ

Ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վաշինգտոնում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ: Այցի ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի, կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Քոլենբերգի, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով դեսպան Դան Ֆրիդի հետ: Շուգարյանը հանդես է եկել «Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո» թեմայով դասախոսությամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում: Դիվանագետը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ մյուս հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: