AM
7 Դեկտեմբեր 2009 - 10:59 AMT

ՀՀ խորհրդարանի պատգամավորները հավանություն են տալիս հայ խաղաղապահների գործուղմանը Աֆղանստան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԱԺ նիստում ներկայացրել է պատգամավորներին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված երկու համաձայնագիր, որոնք կարգավորում են հայ խաղաղապահների Աֆղանստան գործուղման իրավական եւ ֆինանսական հարցերը:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ՀՀ պաշտպանության նախարարը հաղորդել է, որ հայ խաղաղապահների զորակազմը կընդգրկվի գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը:

Սեյրան Օհանյանը նաեւ ավելացրել է, որ հայ խաղաղապահների խնդիրն է ապահովել Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:

Պատգամավորների մեծամասնությունը իրենց ելույթներում հավանություն տվեցին այդ գաղափարին: