ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենին: Ինչպես հաղորդում Է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ հանդիպման մանրամասները չեն հայտնվում: Նշենք, որ Աշոտ Ղուլյանի այցը Ֆրանսիա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում: