AM
7 December 2009 - 14:57 AMT

Դեկտեմբերի 8-ին Երեւանում «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում կանցկացվի երթ

Դեկտեմբերի 8-ին Երեւանում կանցկացվի երթ, որի մասնակիցները Ալ. Սպենդիարյանի անվ. ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մոտից կշարժվեն մինչեւ Երեւանի քաղաքապետարանի շենք:

Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին:

Երթի մասնակիցները մոնիթորինգ կանցկացնեն` պարզելու համար, թե մայրաքաղաքի ո՞ր փողոցներն են հարմար սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց տեղաշարժի համար:

Մոնիթորինգի հիման վրա կմշակվի եւ քաղաքապետարան կներկայացվի հաշմանդամների տեղաշարժը դյուրացնելու վերաբերյալ ծրագրերի առաջարկ: Երթը անցկացնելու է հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» ընկերակցությունը` «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում: