ՀՀ ԱԺ պատգամավորները հավանություն են տվել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված համաձայնագրերին, որոնք կանոնակարգում են հայ խաղաղապահների Աֆղանստան գործուղման հետ կապված իրավական եւ ֆինանսական հարցերը: Այն նախօրեին ՀՀ ԱԺ նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը հաղորդել է, որ հայ խաղաղապահների զորակազմը կծառայի գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը:
Հայ խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Կունդուզ օդակայանի անվտանգությունը:






